Գիորգի Ցաբաձեի փողոցում տեղի ունեցած հրդեհի արդյունքում տուժածների վիճակը մնում է ծանր. Գուգա Քաշիբաձե
Թբիլիսիում, Գիորգի Ցաբաձեի փողոցում տեղի ունեցած հրդեհի արդյունքում տուժածների վիճակը մնում է ծանր:
Այս մասին առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է այրվածքների կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեն:
Նրա խոսքերով 59 ամյա կինը և 29 ամյա տղամարդը գտնվում են այրվածքների կենտրոնի վերակենդանացման բաժնում:
«Կնոջ մոտ դեմքի այրվածքներ են, ինչպես նաև ոտքերի և ձեռքերի վրա: Իսկ տղամարդը այրվածքներ ունի մեջքի և գլխի շրջաններում: Կնոջ մոտ ֆիքսվում է 40 տոկոսանոց, իսկ տղամարդու մոտ 20 տոկոսանոց այրվածք»,- նշել է Քաշիբաձեն:
Նրա խոսքերով ստացված այրվածքները վտանգավոր են կյանքի համար:
Հիշեցնենք, Գիորգի Ցաբաձեի փողոցում շենքերից մեկի բնակարանում հրդեհ էր բռնկվել, որի արդյունքում զոհվել է երկու մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan