«Թերգի» շուկայի տարածքում կրկին ուժեղ ծխացում է (վիդեո)

«Թերգի» շուկայի տանիքին ուժեղ ծխացում է: Մինչ այժմ տեղում աշխատում են հրշեջ-փրկարարական բրիգադները: Տարածքը շրջափակել են դեղին ժապավենով և երկաթե պատնեշներով: Առևտրականներին այս պահին շենք մտնելու հնարավորություն չի տրվում:

Ցաբաձեի փողոցում, «Թերգի» շուկայում, երեկ հրդեհ էր բռնկվել գիշերվա 12:00-ին: Տեղում ողջ գիշերվա ընթացքում աշխատել են հրշեջ-փրկարարական խմբեր: Հրդեհը մեկուսացվել է մի քանի ժամում:

Դեպքի վայրում էր գտնվում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Գիորգի Մղեբրիշվիլին:

Գիորգի Մղեբրիշվիլու տեղեկությամբ, այրվել է առնվազն 3000 քառակուսի մետր տարածք:

Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել: