Գինու ազգային գործակալություն. Սեպտեմբերի 29-ի դրությամբ, Կախեթիում վերամշակվել է մինչև 113.5 հազար տոննա խաղող

12:29, 29.09.2026

Այս փուլի դրությամբ, վերամշակված 113.5 հազար տոննա խաղողից մինչև 79.1 հազար տոննան բարձր որակի ու կոնդիցիայի է, ամբողջ բերքի ընդամենը 0.7%-ն է անորակ և խակ, – այս մասին տեղեկատվություն է տարածում Գինու ազգային գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում վերամշակվել է մինչև 14 հազար տոննա խաղող։

«Կախեթիում խաղողի բերքն ամբարել է շուրջ 8 300 խաղողագործ։

Բերքահավաքը կազմակերպված անցկացնելու և բերքն ամբողջությամբ իրացնելու նպատակով, Վրաստանի կառավարության որոշմամբ, ավելցուկային բերքի դեպքում բոլոր խաղողագործներն հնարավորություն կունենան մթերել խաղողը։ Այդ նպատակով «Բերքի կառավարման ընկերություն» ՍՊԸ-ն Կախեթիում աճեցված խաղողը ֆիզիկական անձանցից ընդունում է սահմանված պայմաններին համապատասխան. Սապերավիի գինը, որի շաքարայնությունը 20%-ից ոչ պակաս է, 1 կգ-ն՝ 1.50 լարի, 16%-ից մինչև 20%-ը՝ 1.00 լարի, 16%-ից ցածր շաքարայնության դեպքում՝ 50 թեթրի։ Ռքաթիթելիի և գինու այլ տեսակի խաղողների դեպքում, 19%-ից ոչ պակաս շաքարայնության գինը՝ 1.30 լարի, 16%-ից մինչև 19%-ը՝ 90 թեթրի, 16%-ից ցածր՝ 50 թեթրի։

Խաղողի ընդունման գործընթացը կորդինացնում է Գուրջաանի քաղաքում տեղակայված Բերքահավաքի կորդինացիոն շտաբը։ Բերքահավաքի հետ կապված տեղեկատվություն կարելի է ստանալ թեժ գծի հեռախոսահամարներով՝ 1501 և 032 2 19 37 18»,- նշված է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ