Գինու ազգային գործակալության փոխանցմամբ՝ Կախեթիում այս պահի դրությամբ վերամշակվել է մինչև 100 հազար տոննա խաղող
Կախեթիում խաղողի բերքահավաքն ավարտին է հասցրել մոտ 7 000 խաղողագործ։ Այս փուլի դրությամբ վերամշակված 100 հազար տոննա խաղողից մոտ 70 հազար տոննան բարձր որակի է, ամբողջ բերքի ընդամենը 0,7%-ն է ոչ որակյալ և խակ․ այս մասին տեղեկություն է տարածում Գինու ազգային գործակալությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ Կախեթիում ռթվելին (խաղողաքաղը) գտնվում է գագաթնակետային փուլում։ Անցած օրուղեշի ընթացքում վերամշակվել է մինչև 14 հազար տոննա խաղող։
Պետական «Բերքի կառավարման ընկերություն» ձեռնարկությունը խաղողագործներից խաղող է ընդունում 22 վայրում։
Ռթվելը կազմակերպված անցկացնելու և բերքն ամբողջությամբ իրացնելու նպատակով, Վրաստանի կառավարության որոշմամբ, ավելցուկային բերքի դեպքում բոլոր խաղողագործները հնարավորություն կունենան հանձնել խաղողը։ Այս նպատակով «Բերքի կառավարման ընկերություն» ՍՊԸ-ն Կախեթիում հավաքված խաղողը ֆիզիկական անձանցից ընդունում է սահմանված պայմանների համաձայն. «Սափերավի» տեսակի գինու գինը, որի շաքարայնությունը 20%-ից ոչ պակաս է, 1 կգ-ն՝ 1,50 լարի, 16%-ից 20%՝ 1,00 լարի, 16%-ից ցածր շաքարայնության դեպքում՝ 50 թեթրի։
«Ռքածիթելի» և գինու այլ տեսակի խաղողի դեպքում 19%-ից ոչ պակաս շաքարայնության գինը՝ 1,30 լարի, 16%-ից 19%՝ 90 թեթրի, 16%-ից ցածր՝ 50 թեթրի։
Խաղողի ընդունման գործընթացը համակարգում է Գուրջաանի քաղաքում տեղակայված Ռթվելի համակարգող շտաբը։ Ռթվելի հետ կապված տեղեկատվություն կարելի է ստանալ թեժ գծի հեռախոսահամարներով՝ 1501 և 032 2 19 37 18։