«Վրացական գինու տեղը Եվրոպայում է». այս ուղերձով այգեգործները, գինեգործները՝ փոքր ու մեծ գինեգործական գործարանների ներկայացուցիչներ, սոմելյեներ, գինու քննադատներ, գինու էքսկուրսավարներ, գինետների և խանութների աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացրել էկոնոմիկայի նախարարության մոտ։
Գինեգործության ներկայացուցիչների խոսքով՝ իրենք բողոքում են խաղաղ մասնակիցների նկատմամբ հալածանքների և անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև իշխանության քաղաքականության դեմ, ինչի արդյունքում, ըստ նրանց բացատրության, Վրաստանը կորցնում է եվրատլանտյան տարածքին ինտեգրվելու հնարավորությունը։ Ինչպես նշել են գինեգործները, վրացական գինին, ինչպես հազարամյակներ առաջ, պետք է իր ճանապարհը գտնի դեպի եվրոպական ընտանիք։ Գինեգործների հանրահավաքին երաժիշտները միացել են երթով դեպի էկոնոմիկայի նախարարություն։