Գիա Վոլսկի. Ցավալի է, որ մեզ անհրաժեշտ են արտասահմանի ներկայացուցիչների կոչերը, որպեսզի մեր երկրի առջև կատարենք պարտականությունները

12:41, 11.12.2020

Կարծում եմ, ցավալի փաստ է, որ մեզ անհրաժեշտ են արտասահմանի ներկայացուցիչների կոչերը, որպեսզի մեր երկրի առջև կատարենք պարտականությունները և դա որոշակիորեն ինձ վրա եմ վերցնում,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին:

Նրա խոսքով, ընդդիմախոսները վնասակար գործողություններով ստեղծել են այն քաղաքական իրավիճակը, որն այսօր երկրում է:

«Ես բնութագրում եմ որպես ապակառուցողական և վնասատու ուժ, սակայն իրականում, ցավալի եմ համարում, որ այն, ինչը կոչվում է վնասակար գործողություններ, իրականում պատկերում է այն իրավիճակը, որն ստեղծել են մեր ընդդիմախոսները և չեմ ուրախանում այդ փաստից»,- հայտարարել է Գիա Վոլսկին:

Նմանատիպ