Գիա Վոլսկի․ Վրաստանում ընտրությունների կեղծման և արտաքին կուրսի փոփոխության մասին թեմաները հորինված են, ճշմարտությունն մեր կողմն է, և ժողովուրդը մեզ է աջակցում
Վրաստանում ընտրությունների կեղծման և արտաքին կուրսի փոփոխության մասին թեմաները հորինված են, ճշմարտությունն մեր կողմն է, և ժողովուրդը մեզ է աջակցում, – այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին։
Վոլսկու խոսքով՝ «այս հորինված թեմաների հետևում թաքնված է չար նպատակ և ռազմավարություն»։
«Մեծ Բրիտանիայում Դավիթ Կեզերաշվիլին ազատորեն շարժվում է։ Այստեղ էլ Զուրաբ Ադեիշվիլին է, որը քրեական հանցագործ է, բայց ազատ տեղաշարժվում է Գերմանիայում և Եվրոպայի այլ երկրներում։ Սա նշանակում է, որ Վրաստանում ընտրությունների կեղծման և արտաքին կուրսի փոփոխության մասին խոսքը հորինված թեմաներ են, որոնք հատկապես երիտասարդությանը խճճելու նպատակ ունեն։ Դրանց հետևում կանգնած է չար նենգ ծրագիր, որի նպատակը Վրաստանում իշխանության բերելն է մի ուժի, որը նրանց հնազանդ կլինի։ Ընդհանրապես մեր ընդդիմությունն ունի մարիոնետիզմի խնդիր։ Դա հիվանդություն է, որն անբուժելի է։ Սա Վրաստանի նկատմամբ իրականությունն է, սակայն մենք միևնույնն է՝ առաջ ենք, և տնտեսական աճը կանգ չի առել։ Ճշմարտությունն մեր կողմն է, և ժողովուրդը մեզ է աջակցում։ Կեզերաշվիլին և Ադեիշվիլին ամբողջությամբ արյան մեջ են թաթախված։ Նրանք ոչ միայն խախտել են մարդու իրավունքները, այլ նաև թալանել են պետական բյուջեն։ Կեզերաշվիլին միլիոնատեր դարձավ հենց այսպես», – հայտարարել է Գիա Վոլսկին։