Ղրիմում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն հինգ մարդ վիրավորվել է
Ղրիմում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն հինգ մարդ վիրավորվել է։ Նշված տեղեկությունը տարածում է «BBC»-ն՝ հենվելով ռուսական լրատվամիջոցների վրա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պայթյուններ են տեղի ունեցել Սակի շրջանի Նովոֆյոդորովկա օդանավակայանի մոտ գտնվող զինամթերքի պահեստում։ Նախնական տվյալներով՝ տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Ըստ ՊՆ-ի՝ ավիացիոն զինամթերքի պայթեցվել է, սակայն պայթյունները չեն եղել մարտական կրակի ազդեցության հետևանքով, և պայթյունի պատճառները պարզելու է քննությունը։
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն արձագանքել է Ղրիմում տեղի ունեցած պայթյունին և ասել, որ Նովոֆյոդորովկայում տեղի ունեցած պայթյունը ևս մեկ նշան է, թե ում է պատկանում Ղրիմը։
«Այսօր բնիկ ժողովուրդների միջազգային օրն է։ Ուկրաինայում այդպիսին են համարվում Ղրիմի թաթարները, կարաիտները և կրիմչակները։ Նովոֆյոդորովկայում այսօր տեղի ունեցած պայթյունները եւս մեկ հիշեցում են, թե ում է պատկանում Ղրիմը: Որովհետև սա Ուկրաինան է»,- գրել է Վերեշչուկը։