Ղրիմի Նովոֆյոդորովկա օդանավակայանի մոտ պայթյուններ են լսվում
Ղրիմի Նովոֆյոդորովկա օդանավակայանի մոտ պայթյուններ են լսվում։ «BBC»-ի տեղեկություններով՝ այս մասին հայտնել է Մոսկվայի կողմից նշանակված Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։
«Առայժմ ես կարող եմ միայն հաստատել այն փաստը, որ Նովոֆյոդորովկայի շրջանում մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Բոլորին խնդրում եմ սպասել պաշտոնական զեկույցներին և չհրապարակել վարկածները»,- գրել է Կրյուչկովը։
Պայթյունները հաստատել է նաեւ Սակի շրջանի ղեկավար Վիկտորիա Կազիմիրովան։ Նրա խոսքով՝ պայթյունները որոտացել են օդանավակայանում, ինչի հետեւանքով ջարդվել են շրջակա շենքերի ապակիները։
Ինչպես գրում է «BBC»-ն, դեպքի վայր է մեկնել Ռուսաստանի կողմից նշանակված Ղրիմի շրջանի ղեկավար Սերգեյ Ակսենովը։