Ղազախստանում հանրահավաքին ոստիկանությունը ձերբակալել է մի քանի տասնյակ ցուցարարի
Ղազախստանում հանրահավաքին ոստիկանությունը ձերբակալել է մի քանի տասնյակ ցուցարարի

Ղազախստանում ընդդիմության ներկայացուցիչների կողմից անցկացված ցույցին ոստիկանությունը ձերբակալել է մի քանի տասնյակ ցուցարարի:

Աստանայում և Ալմաթիում մասշտաբային հանրահավաքին ակտիվիստները բողոքում էին մայրաքաղաքը «Նուրսուլթան» վերանվանելու դեմ և պահանջում ժողովրդավարական բարեփոխում:

Իրավապահները ցրել են չթույլատրված ցույցը և ձերբակալել մի քանի տասնյակ ցուցարարների:

Նուրսուլթան Նազարբաևի գլխավոր ընդդիմախոս Մուհրաթ Աբլիազովը, որը այժմ բնակվում է Ֆրանսիայում, օրեր առաջ իր կողմնակիցներին մասշտաբային ցույց անցկացնելու կոչ է արել:

Մուհրաթ Աբլիազովը համարում է, որ Նազաբարևը փորձում է իր սերնդին փոխանցել իշխանությունը: