Ղազախստանի խորհրդարանը աջակցել է Աստանան «Նուրսուլթան» վերանվանելու նախաձեռնությանը
Ղազախստանի խորհրդարանը երկու ընթերցմամբ աջակցել է Աստանան «Նուրսուլթան» վերանվանելու նախաձեռնությանը:
Համապատասխան որոշումը խորհրդարանի երկու պալատները ընդունել են միասնական նիստին:
Մայրաքաղաքին, երկրի նախկին նախագահի անունը շնորհելու նախաձեռնությունը պատկանում է Ղազախստանի նախագահի պարտականությունների կատարող Կասիմ Ժոմարտ Տոկաևին: Այժմ նա պետք է ստորագրի փաստաթուղթը:
Դրա հետ մեկտեղ Տոկաևը գտնում է, որ Նազարբաևի անունը պետք է կրեն Ղազախստանի տարածաշրջանային կենտրոնների բոլոր գլխավոր փողոցները: Նրա խոսքերով, Նազարբաևը մնալու է երկրի միակ մշտական ղեկավարը, իսկ նրա կարծիքը նախատեսվելու է բոլոր կարևոր որոշումների ժամանակ:
Տոկաևը հանդես է եկել նաև Նազարբաևի արձանի կանգնեցման նախաձեռնությամբ:
Կասիմ Ժոմարտ Տոկաևը նախագահի պարտականությունները կատարելու է մինչև գալիք նախագահական ընտրությունները: