Ղազախստանի մայրաքաղաքը պաշտոնապես անվանվեց Նուրսուլթան

Ղազախստանի մայրաքաղաքը պաշտոնապես անվանվեց Նուրսուլթան: Երկրի նախագահի պաշտոնակատար Սաքիմ-Ժոմարտ Տոկաևն արդեն ստորագրել է համապատասխան հրամանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը:

Ինչպես հայտնի է, հրամանը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից հետո:

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին հայտարարել էր հրաժարականի մասին: Իրավասությունը փոխանցել է խորհրդարանի խոսնակ Քասիմ-Ժոմարտ Տոկաևին: Մինչև 2020 թվականի նախատեսված ընտրությունները նախագահի պարտականությունը հենց նա է զբաղեցնելու:

Աստանայում և մի քանի քաղաքներում նախագահի նախաձեռնության դեմ անցկացվել են բողոքի ցույցեր: