Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում կետ է դրվել. Իլհամ Ալիև
Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է բնակչությանը:
«Ես ուրախ եմ, որ այսօր ավարտվել է Հայաստանի ու Ադրբեջանի երկարամյա հակամարտությունը, ավարտվում է ադրբեջանական հողերի օկուպացիան: Համաձայնվելով կարևոր դիրքորոշումների շուրջ, մենք հասել ենք հակամարտության կարգավորմանը, որը, իմ կարծիքով, պատասխանում է ադրբեջանցի և հայ ժողովուրդների, ինչպես նաև տարածաշրջանի շահերին»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ պայմանագիր է ստորագրել, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցում: