Կրեմլի տեղեկությամբ, Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են Լեռնային Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման մասին նոր հայտարարությունը
Կրեմլի տեղեկությամբ, Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են Լեռնային Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման մասին նոր հայտարարությունը

Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են Լեռնային Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման մասին նոր հայտարարությունը,- այս մասին տեղեկությունը տարածում է Կռեմլի մամուլի ծառայությունը:

Հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ, Ռուսաստանի նախագահը «կարևոր ու օգտակար» է անվանել հանդիպումը Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:

«Մենք եկել ենք այն եզրակացության, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը ընդհանուր առմամբ կատարվում է: Ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել: Ռուս խաղաղապահները կատարում են իրենց պարտավորությունները երկու կողմերի նկատմամբ», – հայտարարել է Պուտինը:

Նրա խոսքով, հանդիպմանը ստորագրվել է համաձայնագիր, որը վերաբերում է տարածաշրջանում իրավիճակի զարգացմանը:

«Ես նկատի ունեմ տնտեսական կապերը կառուցելու համար ենթակառուցվածքային նախագծեր մշակելու կոնկրետ քայլեր: Այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ`երեք երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ: Նրանք կներկայացնեն տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսության զարգացման հատուկ ծրագրեր: Վստահ եմ, որ այս համաձայնագրի իրագործումը օգուտ կբերի տարածաշրջանին», – հայտարարել է Ռուսաստանի նախագահը: