Ղրիմի Ռուսաստանի կազմ մտնելու թեման մեկընդմիշտ փակված է. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել իտալական Libero պարբերականին, որի ժամանակ խոսել է Ղրիմի մասին՝ ասելով, որ այս թեման կարելի է մեկընդմիշտ փակված համարել:
«Հիշեցնեմ, որ խոսքը Ղրիմի բնակիչների ազատ, ժողովրդավարական կամարտահայտման մասին է, որոնք գիտակցված ընտրություն են արել խաղաղության և բարգավաճման օգտին: Ինքնորոշման իրավունքի իրականացման այս ձևն Ուկրաինայում 2014 թվականի փետրվարին իրականացված հեղաշրջման արդյունքում իշխանության եկած ազգայնական-ծայրահեղական տարրերի տարածման դիմաց ժողովրդի՝ կենսական կարևորություն ունեցող շահերի պաշտպանության միակ հնարավոր միջոցն էր», – ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է դարձել, որ հանրաքվեի և Ղրիմի ու Ռուսաստանի հետագա վերամիավորման շնորհիվ թերակղզու բնակիչները խուսափել են քաղաքացիական պատերազմի սարսափներից՝ «նրանից, ինչ ավելի քան երեք տարի շարունակ կիևյան իշխանություններն անում են Դոնբասում»: