Գերմանիայում, նավթ վերամշակող գործարանում, տեղի է ունեցել պայթյուն

Գերմանիայում, նավթ վերամշակող գործարանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն: Տարածված տեղեկությամբ, տուժածներից երեքի վիճակը ծանր է:

Միջադեպը տեղի է ունեցել Բավարիայի շրջանում: Պայթյունի և հրդեհի պատճառով փրկարարական ծառայության աշխատակիցները շենքից տարհանել են 1800 հոգու:

Կրակը մարելու համար մինչ այժմ ընթանում է հրդեհաշիջման աշխատանք: Տեղում աշխատում է ավելի քան 300 հրշեջ: