Գերմանիայում հասարակական տրանսպորտի աշխատակիցները պատրաստվում են գործադուլ անել
Այսօր Գերմանիայում հանրային տրանսպորտի աշխատողների գործադուլը նախատեսված է գրեթե ողջ երկրում։ Գործադուլին կմասնակցեն ավտոբուսների, տրամվայի և մետրոյի վարորդները։
ԶԼՄ-ների տվյալներով՝ գործադուլը վերաբերում է գրեթե բոլոր դաշնային նահանգներին, բացառությամբ Բավարիայի:
Տրանսպորտային արհմիությունները պահանջում են իրենց 90 հազար անդամների աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։
Բրանդենբուրգում գործադուլավորները պահանջում են 20 տոկոս աշխատավարձի բարձրացում։ Բացի աշխատավարձերի բարձրացումից, արհմիությունները պահանջում են կրճատել նաև հասարակական տրանսպորտի վարորդների աշխատանքային ժամերը։