Գերմանիայում դանակով զինված տղամարդը ներխուժել է էներգետիկ ընկերության տարածք, ինչի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել երեք մարդ

16:14, 01.07.2025

Գերմանիայի Մելրիխշտադտ քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է քաղաքացիների վրա էներգետիկ ընկերության տարածքում։

Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է չորս մարդ, որոնցից մեկը հետագայում մահացել է։

Հարձակվողը 21-ամյա տղամարդ է։ Իրավապահ մարմինների աշխատակիցները կարողացել են նրան ձերբակալել, սակայն նրա գործողությունների դրդապատճառները դեռևս անհայտ են

Նմանատիպ