Գերմանիայի Օշերսլեբեն քաղաքի որոշ դպրոցներ փակվել են կրակոցների սպառնալիքի պատճառով
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում Օշերսլեբեն քաղաքի որոշ դպրոցներ փակվել են կրակոցների սպառնալիքի պատճառով: Տեղեկատվությունը հաղորդել է «Եվրոպական պրավդա» թերթը՝ հղում անելով «Դեր Շպիգել»-ին։
Ոստիկանության տվյալներով՝ նախորդ երեկոյան ծնողների խմբին սպառնալիքային հաղորդագրություն է ուղարկվել։
Դրանից հետո պաշտոնյաները հաշվի են առել ոստիկանության առաջարկությունը և փակել քաղաքի բոլոր դպրոցները։
Հաղորդումների համաձայն՝ որոշ դպրոցներ անցել են հեռավար ուսուցման, և դպրոցական սովորական գործընթացը նախատեսվում է վերսկսել չորեքշաբթի օրը։
Զանգվածային կրակոցների սպառնալիք պարունակող հաղորդագրության տարածումից հետո դպրոցների և մանկապարտեզների մոտ իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությունը կաճի։