Գերմանիայի ՆԳ նախարար. Ուժեղացված ոստիկանական ուժերի մոբիլիզացումը և ժամանակին միջոցներ ձեռնարկելը ճիշտ ճանապարհ է բռնության հեղինակների դեմ, բոլոր հանցագործները խստագույնս կպատժվեն
Գերմանիայում պիրոտեխնիկայի կիրառման պատճառով տեղի ունեցած միջադեպերին արձագանքում է Ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը։
Սոցցանցում արված հայտարարության մեջ նախարարը վիրավոր ոստիկաններին մաղթել է շուտափույթ ապաքինում և նշել, որ բոլոր հանցագործները խստագույնս կպատժվեն և կդատվեն։ Նա նաև բարձր է գնահատել արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատանքը և նշել, որ ուժեղացված ոստիկանական ուժերի մոբիլիզացումը և ժամանակին և հետևողական միջոցների ձեռնարկումը ճիշտ ճանապարհ է բռնություն և անկարգություններ առաջացնողների դեմ պայքարելու համար։
«Սակայն Բեռլինում բազմաթիվ ձերբակալություններն ու ոստիկանների վրա կրկնվող հարձակումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ այդ խիստ միջոցները միանգամայն անհրաժեշտ էին»,- ասել է Գերմանիայի ՆԳ նախարարը։
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Գերմանիայում հինգ մարդ է զոհվել, հարյուրավորները վիրավորվել են ողջ երկրում՝ պիրոտեխնիկայի պատահական վնասվածքների պատճառով։ Տասնյակ վիրավորները շտապօգնության աշխատակիցներ են։ Գերմանիայի կառավարությունը դատապարտել է Ամանորի գիշերը տեղի ունեցած մի շարք միջադեպեր, որոնց ժամանակ ոստիկանների ու հրշեջների վրա հարձակվել են պիրոտեխնիկական միջոցներով։