Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը գտնվում էր բռնազավթված գոտու մոտ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը գտնվում էր բռնազավթված գոտու մոտ։

Օձիսի գյուղ Գերմանիայի նախագահի այցին սոցիալական ցանցում արձագանքել է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար, Էրիկ Հոգը։

Ուրախ եմ, որ Գերմանիայի նախագահ, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Օձիսիում միացել է Եվրամիության դիտորդական առաքելության պարեկությանը։ Առաքելության ներկայացուցիչները Գերմանիայի նախագահին իրազեկել են բռնազավթված գծի մոտ ստեղծված իրավիճակի մասին։ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդիպել է նաև գերմանացի դիտորդներին։ Նշենք, որ Գերմանիան Վրաստանում ներկայացված է 12 մասնագիտացված դիտորդով֊, թվիթերում գրել է Էրիկ Հոգը։