Գերմանիայի կառավարությունը տեղեկություն է տարածում Անգելա Մերկելի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հանդիպման մասին
Գերմանիայի կառավարությունը տեղեկություն է տարածում Անգելա Մերկելի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հանդիպման մասին

Գերմանիայի կառավարությունը կանցլեր Անգելա Մերկելի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հանդիպման մասին տարածում է տեղեկություն:

Ինչպես նշված է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքէջում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երդմնակալության այցի շրջանակներում փետրվարի 20-ին այցելելու է կանցլերի գրասենյակ:

Սալոմե Զուրաբիշվիլու և Անգելա Մերկելի հանդիպմանը քննարկվելիք թեմաներն են լինելու Գերմանիա-Վրաստան երկկողմ հարաբերությունները, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Եվրամիության և Վրաստանի հարաբերությունները:

Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով Գերմանիա է մեկնելու փետրվարի 20-21-ին:

Դրա հետ մեկտեղ, նախքան Գերմանիա այցը, փետրվարի 17-19-ին Վրաստանի նախագահը աշխատանքային այցով մեկնելու է Ֆրանսիա, որտեղ հանդիպում է ունենալու նախագահ Էմանուել Մակրոնի հետ: