Գերմանիայի իշխող կոալիցիայի փլուզմամբ ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունքում Բունդեսթագում օրակարգը փոխվել է
Գերմանիայի իշխող կոալիցիայի փլուզման հետևանքով առաջացած քաղաքական ճգնաժամի արդյունքում Գերմանիայի Բունդեսթագում օրակարգը փոխվել է։
Ներկայումս առկա տեղեկությունների համաձայն՝ Բունդեսթագում այսօր քննարկված միակ հարցը Բեռլինի պատի փլուզման 35-րդ տարելիցն է, իսկ հետո գերմանացի պատգամավորները կքննարկեն երկրում տիրող քաղաքական իրավիճակը։
Տեղեկացնենք, որ Գերմանիայում քաղաքական ճգնաժամը սկսվել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 6-ին Գերմանիայի կանցլերը որոշել է պաշտոնանկ անել ֆինանսների նախարար, «Ազատ դեմոկրատների» անդամ Քրիստիան Լինդներին։ Դրա պատճառով իշխող կոալիցիան, որի մեջ մտնում են սոցիալ-դեմոկրատները, կանաչները և ազատ դեմոկրատները, փաստացի փլուզվել է:
Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ կնշանակի ֆինանսների նախարարի ժամանակավոր փոխարինող, իսկ արդեն 2025 թվականի հունվարին քվեարկություն կանցկացվի, որի շուրջ կբարձրացվի կառավարության վստահության հարցը։ Ընդդիմությունը համաձայն չէ Շոլցի ծրագրի հետ եւ պահանջում է, որ առաջիկա օրերին օրակարգ մտցվի կառավարությանը վստահության քվեի հարցը, որպեսզի շուտափույթ Գերմանիայում արտահերթ ընտրություններ նշանակվեն։