Գերմանիայի դեսպանություն. Սաբերիո գյուղում տեղի ունեցած աներևակայելի ողբերգությունը ցնցել է բոլորիս, մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում ընտանիքին և վրաց ժողովրդին
Վրաստանում Գերմանիայի դեսպանությունն Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնում ընտանիքին և վրաց ժողովրդին։
Դեսպանատան դրոշները խոնարհվել են՝ սգո օրվա առթիվ։
«Այսօր՝ հունվարի 9-ին, Գերմանիայի դեսպանատան շենքից դրոշը իջեցվել է: Սաբերիո գյուղում տեղի ունեցած աներևակայելի ողբերգությունը ցնցել է բոլորիս: Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում ընտանիքին և վրաց ժողովրդին այս դժվարին օրերին»,- ասված է Գերմանիայի դեսպանատան տեղեկության մեջ։
Վրաստանի կառավարության որոշմամբ հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել՝ կապված օկուպացված Գալիի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության հետ, որը խլել է հինգ երեխայի կյանք։ Հրդեհից զոհվածներին կհուղարկավորեն այսօր: