Գերմանիան, Սիրիային մարդասիրական օգնության համար հատկացնելու է մեկ միլիարդ եվրո
Գերմանիան, Սիրիային մարդասիրական օգնության համար հատկացնելու է մեկ միլիարդ եվրո: «Դոյչե Վելեի» լրատվությամբ, այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հաիկո Մաասը:
Գերմանիան մարդասիրական օգնության համար գումար է տրամադրելու Սիրիային և նրա հարևան երկրներին, որոնք ապաստան են տրամադրել սիրիացի փախստականներին:
«Միայն Սիրիայում գտնվում է 12 միլիոն մարդ, որոնք կախված են մարդասիրական օգնությունից: Մենք չպետք է սիրիացիներին դեմ առ դեմ թողենք այդ հիմնախնդիրների հետ»,-նշել է Մաասը:
Բացի այդ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, կառավարությունը պատրաստում է հատկացնել հավելյալ 300 մլն. եվրո, սակայն այս որոշումը ընդունվելու է բյուջեի մշակումից հետո:
Գերմանիան, 2012 թվականից մինչ այսօր, Սիրիային մարդասիրական օգնության տեսքով տրամադրել է 4,5 մլրդ. եվրո:
Հեղինակ -
Edgar Barsegyan