Գերմանիան, Նիդեռլանդները և Շվեդիան 2,5 միլիոն եվրո կհատկացնեն Միջազգային քրեական դատարանին՝ Ուկրաինայում ռազմական հանցագործությունները հետաքննելու համար

11:58, 12.04.2022

Գերմանիան, Նիդեռլանդները և Շվեդիան 2,5 միլիոն եվրո կհատկացնեն Միջազգային քրեական դատարանին՝ Ուկրաինայում ռազմական հանցագործությունները հետաքննելու համար։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Ինչպես հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուկստրան, Եվրամիության տեսակետն այն է, որ Հաագայի տրիբունալը լավագույն վայրն է հանցագործության մեջ կասկածվող անձանց դատելու համար։ Նիդեռլանդների կառավարությունը դատարանի համար մեկ միլիոն եվրո է հատկացրել։

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը մարտի սկզբին հայտարարել էր Ուկրաինայում հետաքննություն սկսելու մասին։ Այդ ժամանակից ի վեր բացահայտվել են Ուկրաինայում ռուս զինվորականների կողմից իրականացված մի շարք վայրագություններ, այդ թվում՝ Բուչա քաղաքում գտնվող զանգվածային գերեզմանները և Կրամատորսկի երկաթուղային կայարանի հրթիռակոծությունը, որի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ:

Նմանատիպ