Գերմանիան ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանից գազի պակասը հասարակության մեջ պառակտում չառաջացնի. Անալենա Բերբոք

12:51, 11.07.2022

Գերմանիան ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանից գազի պակասը հասարակության մեջ պառակտում չառաջացնի,- ըստ «Deutsche Welle»-ի՝ այս մասին Տոկիո կատարած այցի ժամանակ, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:

Նրա խոսքով՝ Գերմանիան աշխատում է գազի սակավության դեպքում բոլոր հնարավոր սցենարների վրա։

«Եթե մենք ունենանք ավելի քիչ էներգիա, ավելի քիչ մատակարարում, մենք կհամոզվենք, որ այն արդարացիորեն բաշխվի»,- ասել է Բերբոքը։

Սակայն նախարարը կտրականապես մերժել է պահանջները, գերմանական երեք ատոմակայաններ դեռ չեն անջատվել ցանցից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն անկանխատեսելի է ոչ միայն ուկրաինական պատերազմում, այլ ընդհանրապես կանոնների պահպանման հարցում, այդ թվում՝ էներգառեսուրսների մատակարարման հարցում։

«Ուստի բոլոր հնարավոր սցենարները մշակվում են»,- ասել է նախարարը։

Նմանատիպ