Գերմանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Նյու Յորքում հանդիպել է Սերգեյ Լավրովին
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեփուլը Նյու Յորքում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ հանդիպումը տևել է մոտ 15 րոպե։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հաստատել է, որ հանդիպումը կայացել է, և նշել, որ նախաձեռնությունը եղել է Գերմանիայի կողմից։
Ի գիտություն՝ սա 2022 թվականից ի վեր Գերմանիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումն է։ Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Լավրովին հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։