Եվրամիության մեթոդաբանությամբ գնաճի հաշվարկման արդյունքը սեպտեմբերին կազմել է 5.0 տոկոս
Վրաստանի վիճակագրական ազգային ծառայությունը 2022 թվականից սկսել է հրապարակել նոր ցուցանիշ՝ սպառողական գների համախմբված ինդեքսը (HICP)։
Սակստատի տվյալներով՝ այս մեթոդաբանությամբ հաշվարկված ինֆլյացիան 2025 թվականի սեպտեմբերին կազմել է 5.0 տոկոս, ինչը 0.2 տոկոսային կետով բարձր է ազգային մեթոդաբանությամբ հաշվարկված 4.8 տոկոսանոց ինֆլյացիայից։
Առանձին բաղադրիչների կտրվածքով՝ Եվրամիության HICP մեթոդաբանությամբ, 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տոկոսային փոփոխությունները հետևյալն են․
-
Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ – 11.6%
-
Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ – 4.0%
-
Հագուստ և կոշիկ – -0.9%
-
Բնակարան, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և ջեռուցման այլ տեսակներ – 1.0%
-
Կահույք, տնային իրեր և տան վերանորոգում – -3.4%
-
Առողջապահություն – 9.1%
-
Տրանսպորտ – -2.1%
-
Հաղորդակցություն – -2.7%
-
Հանգիստ, ժամանց և մշակույթ – 0.2%
-
Կրթություն – 2.4%
-
Հյուրանոցներ, սրճարաններ և ռեստորաններ – 6.1%
-
Այլ ապրանքներ և ծառայություններ – 5.6%։