Geostat. Վրաստանի տնտեսությունը նոյեմբերին աճել է 7.2 տոկոսով
Geostat. Վրաստանի տնտեսությունը նոյեմբերին աճել է 7.2 տոկոսով

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատմամբ՝ 2025 թվականի նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 7.2%, իսկ 2025 թվականի առաջին տասնմեկ ամսվա միջին աճը՝ 7.5%։

«Սակստատի» տվյալներով՝ 2025 թվականի նոյեմբերին աճի ուղղությամբ էական ներդրում են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ տրանսպորտն ու պահեստավորումը, վերամշակող արդյունաբերությունը, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը, ֆինանսական և ապահովագրական ծառայությունները, ինչպես նաև հանքարդյունաբերական արդյունաբերությունը։

Նվազման միտում է արձանագրվել շինարարության և էներգետիկայի ոլորտներում։