Գենուայի բնակիչը նկարահանել է կամրջի փլուզման պահը

Իտալիայի քաղաք Գենուայում, կամրջի փլուզման պահը նկարահանել և իր ծնողներին է ուղարկել տեղացի Դավիդ դի Ջորջոն։

«Թվում էր թե ֆիլմում էի։ Ահռելի ձայն լսեցի։ Սկզբից անգամ չհասկացա թե ինչ էր կատարվում, սակայն ձայնը վայրկյաններում հզորացավ, ամեն ինչ գիտակցեցի և մեքենայաբար գոռացի։ Անգամ հիմա չեմ հավատում, դեռ շոկի մեջ եմ», – Euronews-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց տեսանյութի հեղինակ Դավիդ դի Ջորջոն։

Գենուայում կամրջի փլուզման հետևանքով մահացածների թիվը հասել է 30-ի։ Վնասված է առնվազն 13, իսկ անհետ կորած է համարվում 20 մարդ։

Կառավարությունում վախենում են, որ զոհերի թիվը կրկին կշատանա, քանի որ փլատակներում մինչ այս պահը մարդիկ կան։