Գենուայում փլուզված կամրջի գործով ձերբակալվել է 10 մարդ

Իտալիայի ոստիկանությունը Գենուայում փլուզված կամրջի գործով ձերբակալել է 10 մարդու: Լրատվությունն այս մասին տարածում է «Անսա» գործակալությունը:

Ձերբակալվածների միջև կան տեխնիկական մասնագետներ և իտալական «Ասպի և Սպեա» ընկերության մենեջերներ: Սա հենց այն ընկերությունն է, որ կառուցել է կամուրջը: Ոստիկանությունը արդեն խուզարկել է ընկերության գրասենյակը:

Զուգահեռաբար ստուգվում են այն օբյեկտները, որոնք կառուցվել են նշված ընկերության կողմից: Դրանցից մեկը գտնվում է Գենուայում:

Իտալիայի Գենուա քաղաքում կամուրջը փլուզվել էր անցած տարվա օգոստոսին: Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել էր 43 մարդ: