Գելա Գելաձեղ Մեծ պատիվ է ղեկավարել ՆԳՆ-ն, արժանապատիվ և հպարտություն ներշնչող ոստիկանների ու ՆԳՆ աշխատակիցների հետ միասին ծառայել մեր երկրին և ժողովրդին
Գելա Գելաձեղ Մեծ պատիվ է ղեկավարել ՆԳՆ-ն, արժանապատիվ և հպարտություն ներշնչող ոստիկանների ու ՆԳՆ աշխատակիցների հետ միասին ծառայել մեր երկրին և ժողովրդին

Մեծ պատիվ է ղեկավարել ՆԳՆ-ն, արժանապատիվ և հպարտություն ներշնչող ոստիկանների ու ՆԳՆ աշխատակիցների հետ միասին ծառայել մեր երկրին և ժողովրդին, – այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նոր նախարար Գելա Գելաձեն կառավարության վարչությունում անցկացված մամուլի ասուլիսում, որտեղ վարչապետ Իրակլի Կոբախիձեն նրան ներկայացրեց ՆԳ նախարարի պաշտոնում։

«Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել պարոն վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ցուցաբերած վստահության համար։ Շնորհակալ եմ նաև «Վրացական երազանք» թիմին աջակցության համար։ Շատ մեծ հարգանքով ցանկանում եմ դիմել պարոն Վախտանգ Գոմելաուրիին։ Նա վերջին տարիներին կարևոր դերակատարություն է ունեցել ՆԳՆ-ի բարեփոխման գործընթացում։ Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել այս կառույցը և ծառայել մեր երկրին ու ժողովրդին՝ արժանապատիվ և հպարտություն ներշնչող ոստիկանների ու ՆԳՆ աշխատակիցների հետ միասին։ Կրկին շնորհակալություն, պարոն վարչապետ, ցուցաբերած վստահության համար», – նշել է Գելաձեն։

Վախտանգ Գոմելաուրին այսօր լքեց ՆԳ նախարարի պաշտոնը։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի Գելա Գելաձեն։