Գազայում պատանդների ընտանիքի անդամները բողոքի ցույց են անցկացրել Թել Ավիվում

10:40, 24.07.2024

Գազայում պատանդների ընտանիքի անդամները բողոքի ցույց են անցկացրել Թել Ավիվում։ Նրանք պահանջել են շտապ ստորագրել համաձայնագիրը, որը պետք է ներառի պատանդների ազատ արձակումը։

Ցուցարարները երթի ընթացքում վանկարկել են՝ խնդրելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հայտարարել պատանդներին ազատ արձակելու գործարքի մասին՝ այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսում նախատեսված իր ելույթում:

Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ այցին զուգահեռ Իսրայելում նախատեսվում են մի քանի բողոքի ակցիաներ։ Կոնգրեսում ելույթից հետո Նեթանյահուն կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Նմանատիպ