Գազայի պատերազմը սկսվելուց հետո ԱՄՆ-ից 800 բեռնատար ինքնաթիռով և 140 նավով Իսրայել է տեղափոխվել ավելի քան 90 000 տոննա զինամթերք և ռազմական տեխնիկա

21:53, 27.05.2025

Գազայի պատերազմը սկսվելուց հետո ԱՄՆ-ից Իսրայել է տեղափոխվել ավելի քան 90 000 տոննա զինամթերք և ռազմական տեխնիկա՝ 800 բեռնատար ինքնաթիռով և 140 նավով, – այս մասին գրում է իսրայելական մամուլը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։ Տարածված տվյալների համաձայն՝ 800-րդ ինքնաթիռը Իսրայել է ժամանել այսօր առավոտյան։

Պատերազմի սկսվելուց ի վեր Իսրայելին մատակարարված ռազմական տեխնիկան ներառում է զրահապատ մեքենաներ, զինամթերք, սարքավորումներ, անհատական պաշտպանիչ միջոցներ և բժշկական տեխնիկա։

Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ մատակարարումները կարևոր բաղադրիչ են, որպեսզի Իսրայելի պաշտպանության ուժերը կարողանան շարունակել գործողությունները՝ ինչպես պատերազմի նպատակներին հասնելու, այնպես էլ պատրաստվածության և պաշարների բարելավման համար։

Նմանատիպ