«Գախարիան հանուն Վրաստանի» և «Լելոն» այսօր կառաջադրեն Թբիլիսիի քաղաքապետի միասնական թեկնածուի
«Գախարիան հանուն Վրաստանի» և «Լելոն» այսօր կառաջադրեն Թբիլիսիի քաղաքապետի միասնական թեկնածուի

«Գախարիան հանուն Վրաստանի» և «Լելոն» այսօր կառաջադրեն Թբիլիսիի քաղաքապետի միասնական թեկնածուի։ Այս մասին հայտարարել է «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Թամար Կեկենաձեն։

Նրա խոսքով՝ միասնական թեկնածուի վերաբերյալ վերջնական համաձայնություն արդեն ձեռք է բերվել։ Ինչպես նշել է Կեկենաձեն, թե՛ Թբիլիսիի քաղաքապետը, թե՛ բոլոր 64 քաղաքապետերի թեկնածուները բարձր հեղինակություն ունեն։

«Ինչպես վերջին ամիսներին և շաբաթներին մենք Վրաստանի ընտրողներին և քաղաքացիներին ասել ենք, մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ «Լելոյի» հետ ստորագրված հուշագրի համաձայն՝ մունիցիպալ ընտրությունների մեր ընդհանուր գլխավոր խնդիրն է համաձայնության գալ բոլոր թեկնածուների՝ թե՛ քաղաքապետի, թե՛ մեծամասնական ընտրակարգի վերաբերյալ՝ թե՛ Թբիլիսիում, թե՛ բոլոր 64 մունիցիպալիտետներում։

Ես արդեն կարող եմ հաստատել, որ համաձայնության է եկել Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ։ Սա շատ նորմալ, ակտիվ աշխատանքային գործընթաց էր՝ մեր երկու կուսակցությունների միջև, և մենք նաև շատ ակտիվ համագործակցություն և խորհրդակցություններ ունեցանք Թբիլիսիի բնակիչների հետ։ Այսօր մեր համատեղ համաձայնեցված թեկնածուն կներկայացվի Թբիլիսիում, ապա, զուգահեռաբար, թեկնածուների վերաբերյալ համաձայնությունն արդեն ընթացքի մեջ է բոլոր 64 մունիցիպալիտետներում՝ թե՛ քաղաքապետարանի, թե՛ մեծամասնական թեկնածուների համար, և մենք աստիճանաբար բոլորին մեկ առ մեկ կներկայացնենք ձեզ։ Թե ով կլինի քաղաքապետի համաձայնեցված թեկնածուն, մենք այսօր երեկոյան՝ միասին, կիմանանք։ Կարող եմ ասել ձեզ, որ թե՛ Թբիլիսիի քաղաքապետարանի, թե՛ բոլոր 64 մունիցիպալիտետների քաղաքապետարանի հիմնական չափանիշները կլինեն մի քանիսը՝ նախևառաջ, այդ մարդիկ կլինեն բարձր հուսալիությամբ մասնագետներ», – ասել է Կեկենաձեն։