«Գախարիան հանոն Վրաստանի» և «Լելո» կուսակցությունները Թբիլիսիի քաղաքապետի իրենց համատեղ թեկնածու են առաջադրել Իրակլի Կուպրաձեին

21:31, 18.08.2025

«Գախարիան հանուն Վրաստանի» և «Լելո-Ուժեղ Վրաստան» կուսակցությունները Թբիլիսիի քաղաքապետի իրենց համատեղ թեկնածու են առաջադրել Իրակլի Կուպրաձեին։

«Լելո-Ուժեղ Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեի Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու առաջադրումը տեղի է ունեցել Ռիղեի այգում։ Կուպրաձեին որպես թեկնածու առաջադրել է Ալեկո Էլիսաշվիլին։

«Միասին վերադարձնենք մեր քաղաքներն ու գյուղերը»՝ սա երկու քաղաքական կուսակցությունների ընդհանուր կարգախոսն է հոկտեմբերի 4-ի ընտրություններում։

Ներկաներին խոսքով դիմեցին Թազո Դաթունաշվիլին, Աննա Բուչուկուրին, Թաթա Խվեդելիանին, Ալեկո Էլիսաշվիլին:

Հիշեցնենք, որ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը և «Լելո-Ուժեղ Վրաստանը» անցյալ ամիս ստորագրեցին համագործակցության հուշագիր հոկտեմբերի 4-ի ընտրությունների վերաբերյալ։

Նմանատիպ