Գրիգոլ Ղիփշիձեն հյուրընկալել է «Ռանինա» մանկական երաժշտական մեգա-շոուի մասնակիցներին
Գրիգոլ Ղիփշիձեն հյուրընկալել է «Ռանինա» մանկական երաժշտական մեգա-շոուի մասնակիցներին

Մանկական երաժշտական «Ռանինա» մեգա-շոուի մասնակիցներին է օլիմպիական պալատում հյուրընկալել 2017 թվականի Մանկական Եվրատեսիլի վրաց մասնակից Գրիգոլ Ղիփշիձեն:

Առաջին ալիքի նոր նախագծի մասնակիցներին Գրիգոլ Ղիփշիձեն ցույց է տվել օլիմպիական պալատը և խոսել այս տարի Եվրատեսիլ մրցույթի մանրամասների մասին:

Ինչպես նաև նոր երաժշտական նախագծի մասին հարցեր է ուղղել մեգա-շոուի 10 ընտրյալ մասնակիցներին:

«Ռանինա» նոր երաժշտական նախագիծը Առաջին ալիքով մեկնարկում է հաջորդ տարվա հունվարից: Նախագծի հաղթողը 2018 թվականին Վրաստանի կներկայացնի Եվրատեսիլում: