«Գումաթհէկ»-ում հրդեհի հետևանքով թափվել է շուրջ 18 տոննա վառելիք
«Գումաթհէկ»-ում հրդեհի հետևանքով թափվել է շուրջ 18 տոննա վառելիք

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը «Գումաթհէկ 2»-ի տարածքում բռնկված հրդեհի առնչությամբ տարածել է պաշտոնական տեղեկություն:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, դեպքի վայրում մոբիլիզացված է 7 միավոր տեխնիկա: Տեղի ունեցածի հետևանքով ոչ ոք չի տուժել:

«Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունում «112» շտապ օգնության օպերատիվ կառավարման կենտրոն գրանցվել է կանչ, որ Ծղալտուբոյի մունիցիպալիտետում, «Գումաթհէկ 2»-ի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանով բռնկվել է հրդեհ: Առաջնային տեղեկությամբ, տեղի ունեցած պայթյունի հետևանքով ՀԷԿ-ի մերձակա տարածքում թափվել է շուրջ 18 տոննա վառելիք: Ինչպես նաև հրդեհ է բռնվել ձեթի տրանսֆորմատորին:

«Գումաթհէկ»-ում մինչ այժմ չի հաջողվում մարել կրակը: