«Գումաթհէկ»-ի տարածքում չի հաջողվում մարել հրդեհը - Վիդեոկադրեր

Քութաիսիի մոտ, «Գումաթհէկի» տարածքում հրդեհ է: Ինչպես տեղեկացնում է Առաջինա ալիքի լրագրողը դեպքի վայրից, կրակի օջախը ուժեղացել է և մինչ այժմ չի հաջողվում այն մեկուսացնել:

Տեղում գտնվող լրագրողներին արդեն կոչ են արել հեռանալ ՀԷԿ-ի մերձակայքից:

Մինչ այժմ տեղում աշխատում է հրշեջ-փրկարարական խումբը:

Ինչ վերաբերում է էլեկտրամատակարարմանը, «Էներգո Պրո Ջորջիա»-ի տեղեկությամբ, Քութաիսիում վերականգնվել է մի մասի էլեկտրաէներգիայի մատակարարումը, իսկ Խոնիի, Վանի ևՍամտրեիայի բաժանորդներինը կվերականգնվի փուլ առ փուլ: