Գիորգի Կվիրիկաշվիլին ներկա է գտնվել «Գալերեա Թբիլիսի» առևտրական կենտրոնի բացմանը
«Գալերեա Թբիլիսին» կլինի ոչ միայն առևտրական, այլ ժամանցային և մշակութային կենտրոն,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է «Գալերեա Թբիլիսի» կենտրոնի բացման ժամանակ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել համաներդրումային հիմնադրամի և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին նախագծի իրականացման համար:
«Շատ կարևոր է, որ ամենաբարդ աշխատանքները կատարել են վրացական ընկերությունները և 90 տոկոսով օգտագործվել են Վրաստանում արտադրված նյութերը: Շինարարության գործընթացում ներգրավված են եղել 2 հազարից ավելի մարդ և այսօր այստեղ աշխատում են 800-ից ավելի մարդ: Այս նախագծում իրականացվել է 97 մլն. դոլարի ներդրում: Շնորհակալություն եմ հայտնում համաներդրումային հիմնադրամին և Բիձինա Իվանիշվիլիին այս նախագծի իրականացման համար»,- ասել է Կվիրիկաշվիլին:
Ինչպես նշել է վարչապետը համաներդրման հիմնադրամը ծրագրում է իրականացնել բազմաթիվ ներդրումներ՝ Էներգետիկայի, գյուղատնտեսության, արտադրության, զբոսաշրջության և այլ կարևոր ոլորտներում, որոնց հիմնական ներդրումնային ծավալը կազմում է 640 մլն. դոլար:
Հեղինակ -
Edgar Barsegyan