Վրաստանի և Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) ակտիվ համագործակցությունը, EBRD-ի աջակցությամբ իրականացրած նախագծերը և ապագա համագործակցության հարցերն են քննարկել կառավարության գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և EBRD-ի փոխնախագահ Ալան Պիլուն:
Կառավարության վարչակազմի լրատվությամբ, վարչապետը ընդգծել է Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի հետ գոյություն ունեցող համագործակցության նշանակությունը, որը զգալիորեն ընդլայնվել է վերջին չորս տարիների ընթացքում: Հանդիպմանը նշվել է, որ EBRD-ից ստացած աջակցության մասշտաբով մեկ բնակչի առումով Վրաստանը առաջատար երկիր է և Եվրոբանկը ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր սեկտորի հետ կապված է ծանրաբեռնված օրակարգով:
Հանդիպմանը զրուցել են նաև EBRD-ի Վրաստանի նկատմամբ ռազմավարության մասին:
Ընդգծվել է Վրաստանի հաջողությունները՝ ինստիտուցիոնալ և ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև Վրաստանի միջազգային ասպարեզում գրանցած առաջատար դիրքերը:
Հանդիպման ավարտին վարչապետ Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել EBRD-ի ղեկավարությանը Թբիլիսիի «Մետաքսյա ճանապարհ» վեհաժողովի անցկացմանը աջակցելու համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan