Գիորգի Կվիրիկաշվիլին այս պահին հանդիպում է Մոլդովայի վարչապետի հետ

Վրաստանի կառավարության վարչությունում կայացել է Մոլդովայի Հանրապետության վարչապետ Պավել Ֆիլիպի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հնչել են Վրաստանի և Մոլդովայի պետական հիմները:

Երկու երկրների կառավարության ղեկավարները միմյանց ներկայացրել են նախարարների կաբինետի և պատվիրակության անդամներին: Այս րոպեներին ընթանում է երկու երկրների վարչապետների հանդիպումը:

Մոլդովայի վարչապետը Վրաստանում է պաշտոնական այցի շրջանակներում: