Գերմանացի լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանի առանձնատունը թալանել են: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին, սակայն հասարակությունը միայն հիմա է իմանում այդ մասին, գրում է Bild-ը:
Կողոպտիչները Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահի տանից գողացել են գանձապահարանը, որի մեջ եղել է մեծ գումար: Այդ պահին Կանն ու նրա ընտանիքի անդամները բացակայել են տանից:
Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում Օլիվեր Կանն անցկացրել է 864 հանդիպում, որոնցից 554-ը՝ Բունդեսլիգայում, 141-ը՝ եվրագավաթներում, 86-ը՝ Գերմանիայի հավաքականում:
Հեղինակ -
Edgar Barsegyan