Ֆուտզալ | Եվրոպայի առաջնությունում Վրաստանի և Խորվաթիայի հավաքականների միջև խաղն ավարտվեց ոչ-ոքի #1TVSPORT
Վրաստանի ֆուտզալի ազգային հավաքականը Եվրոպայի ֆուտզալի առաջնության իր երկրորդ խաղն անցկացրեց Խորվաթիայի դեմ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։
Խաղի հերոսը Վրաստանի հավաքականի դարպասապահ Ալի Ասլանն էր, ով խաղի ընթացքում կարողացավ 33 անգամ փրկել իր թիմին, այդ թվում՝ խաղի ավարտից մեկ րոպե առաջ 11 մետրանոց հարվածը։
Խաղում Վրաստանի հավաքականը առաջ անցավ 6-րդ րոպեին՝ Սեկուլիչի ինքնագոլի շնորհիվ։ Խաղակեսի վերջում խորվաթները վերականգնեցին հավասարակշռությունը Կուստուրայի գոլի շնորհիվ։
Երկրորդ խաղակեսի սկզբում մրցակիցը առաջ անցավ հաշվի մեջ, Հյուգոն խփեց գոլը։ Կեկելիան խփեց խաղի վերջին գոլը 35-րդ րոպեին։
Երկու խաղից հետո Վրաստանի հավաքականն ունի մեկ միավոր։ Ավթանդիլ Ասաթիանիի մարզած թիմը խմբի վերջին խաղը կանցկացնի Ֆրանսիայի դեմ հունվարի 28-ին։
Մայրցամաքային ֆուտզալի առաջնությունը անցկացվում է Սլովենիայում, Լատվիայում և Լիտվայում հունվարի 21-ից փետրվարի 7-ը։
Վրաստանի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ մասնակցում է Եվրոպայի առաջնությանը։