Ֆրիդրիխ Մերցը ենթադրում է, որ ԱՄՆ-ն կազատի «Ռոսնեֆտ»-ի գերմանական ստորաբաժանումը պատժամիջոցներից
Ֆրիդրիխ Մերցը ենթադրում է, որ ԱՄՆ-ն կազատի «Ռոսնեֆտ»-ի գերմանական ստորաբաժանումը պատժամիջոցներից

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնկալում է, որ ԱՄՆ-ն կազատի «Ռոսնեֆտի» գերմանական ստորաբաժանումը պատժամիջոցներից։

Նա ասաց, որ հարցը քննարկվում է ամերիկացիների հետ։

«Մենք քննարկում ենք այս հարցը ամերիկացիների հետ։ Ես ենթադրում եմ, որ «Ռոսնեֆտը» կազատվի պատժամիջոցներից», – ասաց Մերցը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում։

«Ռոսնեֆտի» գերմանական բիզնեսը վերահսկվում է Գերմանիայի կառավարության կողմից, բայց այն պատկանում է Ռուսաստանին։

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» նկատմամբ։ Նոր պատժամիջոցները նպատակ ունեն մեծացնել ճնշումը Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա և սահմանափակել Կրեմլի կարողությունը եկամուտ ստանալու՝ իր պատերազմը շարունակելու համար։