Ֆրիդրիխ Մերցը չի սպասում, որ գերմանացի զինվորներ կուղարկվեն Ուկրաինա. «Այդ հարցը օրակարգում չէ»
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի սպասում, որ գերմանացի զինվորներ կուղարկվեն Ուկրաինա։
Նրա խոսքով, այդ հարցը օրակարգում չէ։
Ֆրիդրիխ Մերցը այս հայտարարությունն արել է Welt TV-ի եթերում։
«Մենք շատ հեռու ենք հրադադարից և նույնիսկ ավելի հեռու ենք խաղաղության համաձայնագրից», – նշել է Գերմանիայի կանցլերը։
Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ ուկրաինական հակամարտության եռօրյա հրադադարը, որի մասին Վլադիմիր Պուտինը հայտարարեց մայիսի 9-ին, կարող է երկարաձգվել։ Նրա խոսքով՝ հարցը կախված է Ռուսաստանի կառավարությունից։