Ֆրիդրիխ Մերց. Եթե անհրաժեշտություն առաջանա և դա օգնի պատերազմի ավարտին, ես պատրաստ եմ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե այդ հանդիպումը օգնի դադարեցնել պատերազմը։
Այս մասին Գերմանիայի կանցլերն ասել է Bild-ին տված հարցազրույցում։
«Եթե անհրաժեշտություն առաջանա և դա օգնի ավարտել պատերազմը, ես շատ բանի պատրաստ եմ», – ասել է Գերմանիայի նոր կանցլերը։
Սակայն, ըստ Ֆրիդրիխ Մերցի, առաջին հերթին անհրաժեշտ է կենտրոնանալ Ուկրաինայում հրադադարի վրա։
«Մենք պետք է տեսնենք, թե արդյոք կարող ենք հասնել հրադադարի նպատակին այս շաբաթավերջին կայանալիք բանակցությունների միջոցով», – նշել է Գերմանիայի կանցլերը։