Ֆրիդրիխ Մերց. Ուկրաինայում պատերազմը դեռ շատ հեռու է ավարտից, Ռուսաստանը հետաքրքրված չէ ո՛չ զինադադարով, ո՛չ էլ խաղաղության համաձայնագրով

16:20, 27.05.2025

Ուկրաինայում պատերազմը դեռևս հեռու է ավարտից, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ պատերազմները սովորաբար ավարտվում են կողմերից մեկի կամ երկուսի տնտեսական կամ ռազմական ռեսուրսների սպառմամբ։

«Այս պատերազմում մենք ակնհայտորեն դեռ շատ հեռու ենք դրանից», – ասաց Ֆրիդրիխ Մերցը։

Սակայն, Գերմանիայի կանցլերի խոսքով, Ռուսաստանը բանակցությունների ցանկություն չունի։

«Ռուսաստանի կառավարությունը պատրաստ չէ ընդունել Վատիկանի միջնորդությունը։ Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ ո՛չ զինադադարով, ո՛չ էլ խաղաղության համաձայնագրով։ Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել», – ասաց Ֆրիդրիխ Մերցը։

Նա նշեց, որ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է ուժեղացվի։

«Մենք վտանգի առաջ ենք կանգնած և կպաշտպանվենք», – ասաց Ֆրիդրիխ Մերցը։

Բացի այդ, Գերմանիայի կանցլերը նշել է, որ Ուկրաինան պետք է իրավունք ունենա զենք օգտագործել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախների դեմ։

Նմանատիպ