Ֆրիդրիխ Մերց. Ռուսաստանը եվրոպական երկիր է, եթե մենք կարողանանք վերականգնել հավասարակշռությունը նրա հետ, Եվրոպական Միությունը, և մենք կհանձնենք ևս մեկ կարևոր փորձություն
Ռուսաստանը եվրոպական երկիր է, մեր ամենամեծ հարևանը՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Նրա խոսքով, եթե երկարաժամկետ հեռանկարում հնարավոր լինի հավասարակշռել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա Եվրամիությունը կանցնի կարևոր փորձություն։
«Եթե երկարաժամկետ հեռանկարում կարողանանք վերականգնել հավասարակշռությունը Ռուսաստանի հետ՝ եթե խաղաղություն հաստատվի, եթե ազատությունը երաշխավորված լինի, եթե այս ամենում հաջողության հասնենք, տիկնայք և պարոնայք, ապա Եվրամիությունն ու նաև մենք՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, ևս մեկ կարևոր փորձություն կհաղթահարենք։ Սա եմ ցանկանում մեզ համար», – հայտարարել է Ֆրիդրիխ Մերցը։